|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թաիլանդում ավելի քան 30 մարդ է զոհվել ջրհեղեղից, 181-ը վիրավոր են, 100-ը` անհայտ կորած:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ զոհերի թիվն ավելի շատ, քանի որ ջրհեղեղին Կրաբի նահանգում ավելացել են սողանքները:
Ընդհանուր առմամբ` ջրի տակ է անցել 32 հազար տուն, բնական աղետից տուժել է ավելի քան միլիոն մարդ:
Օդերեւութաբանները տեղեկացնում են, որ տեղատարափ անձրեւների պատճառ դարձած ցիկլոնը շարժվում է հարավային ուղղությամբ՝ դեպի Փխուքեթ կղզին: Ջուրը տեղի չի տա առնվազն երեք օր, իսկ սողանքների վտանգը կպահպանվի եւս մեկ շաբաթ: