|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն այսօր ասելէ, որ հորդառատ անձրևների պատճառով անտուն մնացած տասնյակ վենեսուելացիք կարող են մնալ նախագահական պալատում, մինչև կառավարությունը նրանց համար նոր տներ գտնի:
Չավեսը նաև անձամբ այցելել է արևմտյան Կարակասում գտնվող Անտիմանոյի ետնախորշը, որտեղ կոչ է արել մարդկանց լքել իրենց տները՝ որպեսզի խուսափեն ավելի հորդառատ անձրևների հնարավոր ռիսկերից:
«Նրանք ինձ ասացին, որ դուք չէիք ցանկանում հեռանալ քանի դեռ Չավեսը չէր եկել: Դե, ես այստեղ եմ»,- ասել է նա բնակիչներին:
Մոտ 5000 հոգի կորցրել են իրենց տները: Չավեսի հրամանով բոլոր նրանց, ովքեր բարձր ռիսկային շրջաններում են գտնվել, տեղափոխել են կառավարության ապաստարաններ՝ մինչև անձրևները դադարեն:
Պաշտոնյաների հավասստմամբ տարածաշրջանի թաց սեզոնի հորդառատ անձրևներն այս տարի սովարկանից երկար են տևում: