|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիրիական Դերաա քաղաքի ալ Օմարի մզկիթի մոտ հավաքված ցուցարարների վրա կառավարական ուժերի հարձակման հետեւանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ ցուցարարներ վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ կրակել է ռետինե գնդակներով, այլ տեղեկություններով` մզկիթում պայթյուն է տեղի ունեցել:
Ցուցարարները նստացույց են հայտարարել մզկիթի մոտ` բողոքելով իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Նրանք պահանջում են վերջ տալ կոռուպցիային եւ գործազրկությանը, վերականգնել քաղաքացիական ազատությունները: