|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ոստիկանի կրակահերթից Եգիպտոսի Մինյա քաղաքում սպանվել է մի քրիստոնյա:
Կարհիրե-Ասվան գնացքում մի մահմեդական ոստիկանի կրակահերթից մի ղպտի ուղեւոր է զոհվել, եւս հինգը վիրավորվել են: Միջադեպից հետո Մինյա քաղաքում ղպտի ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախում է տեղի ունեցել:
Եգիպտական հեռուստաընկերությունների տվյալներով` հիվանդանոցի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարներ քարերով ու փայտերով հարձակվել են ոստիկանների վրա:
Բախումների հետեւանքով երեք մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ ցույցը ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ են գործածել:
Որոշ քրիստոնյա առաջնորդներ հանդարտվելու կոչ են արել, սակայն քաղաքում լարվածությունը դեռ շարունակվում են: