|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արբանյակից կատարված լուսանկարների օգնությամբ ամերիկյան մի խումբ գիտնականներ հայտնաբերել են նախկինում անհայտ 17 եգիպտական բուրգեր։
Հնագետներն արդեն սկսել են աշխատանքները նշված վայրերում։ Նախնական տվյալներով՝ արդեն հաստատվել է 2 անհայտ բուրգի առկայությունը. տեղեկացնում են եգիպտական լրատվամիջոցները։
Հին եգիպտացիներն իրենց շինությունները կառուցել են կավե աղյուսներից, որոնք սովորական գրունտից ավելի ամուր են: Հենց այդ պատճառով լուսանկարներում հստակ ուրվագծվել են բնակելի տները, տաճարները եւ դամբարանները: Ի դեպ, տիեզերքից Եգիպտոսի տարածքի լուսանկարահանումների շնորհիվ հայտնաբերվել են ավելի քան 1000 դամբարան եւ 3 հազար հին բնակավայրեր։