|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»,- ԵՐԿԻՐ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը` հաստատելով Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնանկության մասին լուրը: Ինչ վերաբերում է նոր նշանակմանը, ապա նրա փոխանցմամբ, «դա իրավական ընթացակարգ է ենթադրում եւ բխում է «Համայնքային ծառայության մասին» օրենքի պահանջներից, այսինքն` քանի որ գլխավոր ճարտարապետի պաշտոնը համայնքային ծառայողի պաշտոն է, ապա ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում նույն օրենքի համաձայն` այդ պաշտոնը կարող է զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող համապատասխան պահանջները բավարարող անձը: Քանի որ այս կադրերի ռեզերվը վարում է ՀՀ տարածքային կառավարման նախարաությունը, ապա քաղաքապետարանը դիմել է վերջինիս:
Ըստ գործող կարգի` միայն 7 աշխատանքային օրից հայտնի կլինի նոր գլխավոր ճարտարապետի անունը: