|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Աշխարհում ամենախոշոր քիմիական DuPont ընկերությունը 5.8 միլիարդ դոլարով ցանկանում է գնել դանիական Danisco ընկերությունը:
Այս գործարքով DuPont-ը ցանկանում է ամրապնդել դիրքերը նաեւ սննդամթերքի շուկայում: Այս համաձայնությունը թույլ կտա, որպեսզի DuPont-ը մտնի սննդային հավելումների շուկա, որտեղ երկար տարիներ առաջատար է International Flavors and Fragrances Inc. ընկերությունը:
Այս գործարքի կայացման դեպքում DuPont եւ International Flavors and Fragrances Inc.-ը կհամագործակցեն: Նախատեսվում է, որ գործարքը կնքվելու է այս տարվա երկրորդ կեսին:
Այս մասին հաղորդում է Reuters-ը: