|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանը իր դաշնակիցների հետ միասին ուժեղացնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Եվրասիայում անվտանգության ձևավորման խնդիրը հրատապ է։
«Մեր դաշնակիցների հետ մենք ամրապնդում ենք ՀԱՊԿ-ի ներուժը՝ որպես հիմնական տարածաշրջանային պաշտպանական կառույց, որը պատասխանատու է կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովման և Եվրասիայում կայունության պահպանման համար։ Եվրասիական տարածքում հասունացել է նոր մայրցամաքային անվտանգության ճարտարապետության ձևավորման խնդիրը, որը 2023 թվականի հոկտեմբերին Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ հրավիրված միջազգային կոնֆերանսի թեման էր»,- ասել է նա։։
«Թեման շատ խոստումնալից է՝ համահունչ ժամանակակից աշխարհաքաղաքական միտումներին, մենք մտադիր ենք տարբեր միջազգային հարթակներում մշակել Եվրասիական անվտանգության հայեցակարգը»,- նշել է նախարարը։