|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի հարեւանությամբ նոյեմբերի 1-ին մեկնարկած համաբանակային զորավարժությունների վերջին փուլին մասնակցել են նաեւ ԼՂՀ եւ ՀՀ նախագահներն ու պաշտպանության նախարարները:
Երկու հայկական պետությունների նախագահները նոյեմբերի 12-13-ը Մարտունու շրջանում, Մարտակերտ քաղաքում եւ շրջանի Մատաղիս գյուղում մասնակցել են նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:
Մարտունու շրջանում եւ Մատաղիս գյուղում բնակարանով ապահովվել են ՊԲ 36-ական, իսկ Մարտակերտ քաղաքում` 20 զինծառայողներ: