|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել է նոր բնակարաններ տրամադրել Քարվաճառում դիվերսիա իրականացրած ադրբեջանցիների` Դիլհամ Ասկերովի, Շահբազ Գուլիեւի եւ դիվերսանտների վնասազերծման ժամանակ սպանված Հասան Հասանովի ընտանիքներին:
Haqqin.az-ը տեղեկացնում է, որ համապատասխան հանձնարարությունը նախագահը տվել է փախստականների եւ պարտադրված տեղահանվածների հարցերով փոխվարչապետ Ալի Հասանովին, նա էլ այդ մասին պատմել է լրագրողներին:
Հիշեցնենք, որ դիվերսանտների դատավարությունն ընթանում է ԼՂՀ-ում: