|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տասնյակ միավոր զրահամեքենաներ և բեռնատարներ նոյեմբերի 10-ի նախօրեին լքել են թուրքական դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներում: Ըստ Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության (SOHR) հասարակական կազմակերպության տեղական աղբյուրների՝ թուրք զինվորականները մեկնել են Իդլիբի ապաէսկալացման գոտում իրենց վերահսկողության տակ գտնվող այլ դիտակետեր:
Մոտավորապես 140 անիվային տրանսպորտային միջոցներ, ներառյալ՝ բեռնատարներ՝ ցեմենտի բլոկներով, լքել են թուրքական դիտակետը Հալեպի արևմտյան նահանգի ծայրամասում՝ Շեյխ Օքայիլի և Քաբբան ալ Ջաբալի միջև Ալ Աթարեբի ուղղությամբ:
Բացի այդ՝ թուրքական մեծ ավտոշարասյուն լքել է Մաար-Խաթաթ ռազմական հենակետը (Իդլիբ նահանգի Մաարեթ ալ Նուման քաղաքից հարավ գտնվող համանուն գյուղը) և շարժվեց դեպի Թաֆթանազ ռազմական ավիաբազա (նահանգի վարչական կենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք), որտեղ տեղակայված են թուրքական ուժերը:
SOHR–ի աղբյուրները հաստատել են, որ Թուրքիայի զինված ուժերի զորակազմը ամբողջությամբ դուրս է բերվել Մաար Խաթաթի կետից. բոլոր այն ուժերը, որոնք նախկինում այնտեղ էին, հետ են քաշվել վերջին մի քանի ժամվա ընթացքում:
Թուրքական նախկին դիտակետերն անցել են Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ։
Իդլիբում թուրքական նահանջի մեկնարկի ֆոնին՝ թուրքական ազդեցությունը ուժեղացել էր Արցախում։