|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպումը։ Նրանք հանդիպման ընթացքում անդրադարձել են Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց վերջին զրույցի ընթացքում շեշտել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։
Նախագահը նաև ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնմամբ։
Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ իրեն հետաքրքրում են ճգնաժամի վերաբերյալ գնահատականները։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աջակցել իրանական ճգնաժամի կարգավորմանը։
Ուիթքոֆը Թրամփի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին «դիզելային վառելիքի գործարքի» վերաբերյալ որոշման համար։