կարևոր
556 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-03 10:12
Հասարակություն

Կարևոր է, որ երկրի գլխավոր քաղաքական մարմինը ստանա Եկեղեցու օրհնությունը․ Նարեկ Կարապետյան

Այն խոսքը, որը Վեհափառը պետք է ասեր Ազգային Ժողովում, ասվեց մեզ երեկ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանն հայտարարել էր, որ եթե քաղաքական ուժերին չհաջողվի պաշտպանել եկեղեցին՝ իրենք իրենց ձևով կմիջամտեն, հիմա որպես քաղաքական ուժ՝ ի՞նչ կոնկրետ քայլերով են պաշտպանելու եկեղեցին՝ Կարապետյանը պատասխանեց. «Մեր բոլոր ռեսուրսներով, մեր աջակիցների հոծ բանակի աջակցությամբ, մենք մեր եկեղեցու կողքն ենք լինելու, որովհետև այլընտրանք չկա»։

Նա նաև ընդգծեց, որ շատ կարևոր էր, որ Հայաստանի օրենսդիր իշխանության նորընտիր կազմը ստանար Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ընդդիմությունն օրհնություն ստացավ, իսկ իշխող կուսակցությունը՝ ոչ, և արդյոք դրանից բխում է, որ իշխանությունն ապօրինի է, Կարապետյանը նշեց, որ դա հետաքրքիր մոտեցում է։