կարևոր
502 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 19:45
Հասարակություն

Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»

Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»

Բաքվի բանտում պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանն արդեն 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի անդամների հետ։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է SOAR բարեգործական կազմակերպության (Հայ որբերի օգնության ընկերություն, Արգենտինա) ղեկավար, իրավապաշտպան Լուսիանա Մինասյանը։

Մինասյանը, որն արդեն տևական ժամանակ ահազանգում է Մկրտչյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին, նշել է, որ վերջինիս ընտանիքը լրջորեն մտահոգված է։

«Նրա կինը ասաց, որ շատ թույլ էր թվում, ըստ երևույթին՝ ուշագնաց է եղել։ Նման միջադեպերը եզակի չեն։ 2026 թվականի հունվարին ազատ արձակված գերիների դեպքում նույնպես նմանատիպ դրվագներ ենք հիշում։ Նրա առողջական վիճակից ելնելով՝ն ոչ միայն պետք է թույլատրվի զանգահարել, այլև պետք է ազատ արձակվի, որպեսզի Հայաստանում անհապաղ բժշկական օգնություն ստանա։ Լյուդվիգի վիճակը հասկանալու համար պետք է նայենք Վիգեն Էուլջեքչյանի դեպքին։ Նրանք գերության մեջ են հայտնվել լիովին առողջ, սակայն այժմ ունեն սրտի, քայլելու խնդիրներ, ավելին՝ մասամբ կորցրել են լսողությունը»,- ասել է իրավապաշտպանը։

Ավելին՝ սկզբաղբյուրում։