Միասին կարող ենք
կարևոր
997 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-22 10:55
Հասարակություն

Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք»

Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք»

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը): Այս մասին գրում է «Հետք»-ը։

Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից 28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառյալ): Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է մոտ 77 հազ. դոլարի: Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վ. Խաչատուրյանին Վրաստան տանել-հետ բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում:

Երեւան-Թբիլիսի-Երեւան՝ ոչ թե պետական, այլ մասնավոր ինքնաթիռով
Մարտի 22-ին Վ. Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երեւանից թռել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը:

Նախագահի պաշտոնական կայքի տարածած լուսանկարներում տեսնում ենք, որ Խաչատուրյանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուղարկավորությանը մասնակցելուց բացի՝ Թբիլիսիում Վ. Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախագահին ու վարչապետին, սպասարկում է ՀՀ կառավարական բորտը՝ Airbus A319 ACJ տիպի ինքնաթիռը, որը VIP օդանավ է: 1998 թ. արտադրության այս ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է եւ մեր երկրում շահագործվում է 2007-ից:

Պետական բորտի այն չվերթերը, որոնք սպասարկում են վարչապետին, ներկայում համարակալվում են FIE4001, նախագահի պարագայում՝ FIE4002, մյուս պաշտոնյաների համար (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար)՝ FIE4003 (FIE-ն 2023-ի սեպտեմբերից պետական ինքնաթիռը շահագործող «Ֆլայուան Արմենիայի» կոդն է, իսկ թիվը բնորոշում է թռիչքի շահառու պաշտոնյային):

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։