Միասին կարող ենք
կարևոր
1123 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-10 15:39
Քաղաքական

Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ

Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ

Իրավապահ համակարգը չի հստակեցնում` արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ տեսաուղերձով, թե ոչ։

NEWS.am-ի հարցին ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են. «ՀՀ դատախազության կողմից կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»։

Հիշեցնենք, որ Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր: Դիմում-հարցում էր ներկայացվել թե քննչական մարմնին, թե հսկող դատախազին։ Ըստ Վարդեւանյանի, քննչական մարմնից ստացված պատասխանը համարժեք էր մերժմանը։