Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 29-ին Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցի հետևանքով ծնկի շրջանի հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված` 51-ամյա Սուրեն Իսրայելյանի վիճակը բավարար է: Նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը:
Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության, Ս. Իսրայելյանին Թումանյան փողոցում գործող մի գրասենյակում իր «Բերետա» տիպի ատրճանակից կրակել եւ վնասվածք է պատճառել 53-ամյա Արսեն Ավագյանը, ով ոստիկանություն ներկայանալուց հետո ձերբակալվել է: Ըստ որոշ տեղեկությունների` Ավագյանը «Աստաֆյան» համալիրի սեփականատերն է:
Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 եւ 235 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը, իրացնելը կամ կրելը):
Բուժհաստատություն մեր այցելության ժամանակ տեղեկացանք, որ Իսրայելյանն արդեն վիրահատության է ենթարկվել և այժմ գտնվում է հիվանդասենյակում: Նա այսօր մի քանի ժամ շարունակ կատարվածի վերաբերյալ բացատրություն էր տալիս գործը քննող քննիչին:
Սակայն Իսրայելյանը խուսափեց պատասխանել մեր հարցերին` նշելով, որ ի վիճակի չէ խոսել, և որ ամեն բան կարգին է, քանի որ ինքն ընդամենը ընկելուց է վնասվել: Ի դեպ, Իսրայելյանը հիվանդանոցում հայտարարել էր, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին:
Փաստորեն, այսօր մեր քաղաքում կրակոցներ արձակելը կամ հրազենային վնասվածք ստանալն այնքան սովորական է դարձել, որ մարդիկ ամեն կերպ փորձում են կոծկել մեղավորներին կամ էլ պարզապես խուսափում են ավելորդ գլխացավանքից: