|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հրապարակ»-ի տեղեկություններով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի։ Վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։
Մեզ հետ զրույցում Ռ. Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ խոսքը Անահիտ Ներկարարյանի մասին է․ «Ռեֆերենտ է, ով այս պահին ստաժիրովկա է անցնում։ Աշխատելու է 120 հազար դրամ աշխատավարձով, եթե ստաժիրովկան նորմալ անցնի։ Բայց ինչի՞ եք իրենով հետաքրքրված, ուսանող երեխա է, առաջին կուրս է բայց քոլեջ է ավարտել։ Հեռակա բաժնի ուսանողուհի է։
Գործավարության փորձ ուներ, նորմալ երեխա ա, սոցիալական խնդիր կա, վերցրել եմ` հնարավորություն տամ, էդ երեխան գործավարություն անի»։ Պետրոսյանը նշեց, որ շուտ շուտ է օգնական փոխում․ «Չեն կարողանում այն նշաձողը պահել, որը դրված է ՀԷՑ-ում՝ 18 ժամ աշխատանքային ռեժիմ, մաքուր աշխատավարձ, դասական հագուկապ, պետական համակարգի մոդել, նաև գրագիտության բարձր ցենզ, հայերենի գերազանց իմացություն։ Այս ամիսների ընթացքում 4-5 օգնական եմ փոխել»։