Միասին կարող ենք
կարևոր
382 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 14:44
Հասարակություն

Որ դատավորներն ու քննիչները թաթախվեցին հակաեկեղեցական արշավի մեջ․ փաստաբանն անուններ հնչեցրեց

Որ դատավորներն ու քննիչները թաթախվեցին հակաեկեղեցական արշավի մեջ․ փաստաբանն անուններ հնչեցրեց

«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը թվարկեց բոլոր այն դատավորների, քննիչների, դատախազների անունները, որոնք ներգրավված են հոգևորականների դեմ վարույթներում ու հայտարարեց․ «Անձինք, որոնք ի հակադրություն Սահմանադրությամբ՝ իրենց վստահված պետաիշխանական լիազորությունների և ՀՀ-ին ծառայելու շահերին, թաթախվել են իշխանության սանձազերծած պատերազմի մեջ՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու»։

Այնուհետև մի ճշգրտում արեց․ «Մենք ունենք ձևակերպում՝ պետություն-ազգային եկեղեցի լարված փոխհարաբերություններ։ Իրականում ազգային եկեղեցին որևէ լարված փոխհարաբերություն չի կարող ունենալ պետության հետ։ Այսօրվա դրությամբ՝ պետական իշխանություն կրողներն են, որ այդ լարվածությունը ստեղծել են»։

Ամփոփելով իր ելույթը՝ Հովհաննես Խուդոյանը հորդորեց․ «Հանրությանն առաջարկում եմ լավ հիշել այս անունները և համապատասխան վերաբերմունք դրսևորել այս անձանց նկատմամբ։ Խոսքը չի վերաբերվում ատելության խոսքին, բռնությանը կամ վիրավորանքին, այլ ընդամենը՝ երբ պարզ, մարդկային հարաբերություններում շփում ունենաք, նկատի ունեցեք, որ հենց այս մարդիկ են, որոնք ՀՀ-ի համար ամենավատ ժամանակ մասնակից են եղել այս բոլոր ապօրինություններին»։