|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ ազգային արտակարգ իրավիճակների համար նախատեսված օրենքի համաձայն՝ բազմաթիվ երկրների նկատմամբ մեծ մաքսատուրքեր սահմանելով։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։Որոշումը կայացվել է դատավորների կոլեգիայի մեծամասնությամբ: Երեք լիբերալ դատավորներ՝ Քեթանջի Ջեքսոնը, Ելենա Քագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են երեք պահպանողական դատավորներ՝ Էմի Քոնի Բարեթը, Նիլ Գորսաչը և Ջոն Ռոբերտսը, քվեարկել են մաքսատուրքերը չեղարկելու օգտին: Բրեթ Քավանոն, Սեմյուել Ալիտոն և Քլարենս Թոմասը դեմ են արտահայտվել:
Դատարանի մեծամասնությունը որոշեց, որ Սահմանադրությունը շատ հստակ Կոնգրեսին տալիս է հարկեր սահմանելու լիազորություն, որոնք ներառում են նաև մաքսատուրքեր, և, հետևաբար, Դոնալդ Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունը խնդրեր։«Հիմնադիր հայրերը որևէ հարկային լիազորություն չեն վերապահել գործադիր իշխանությանը», – գրել է Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը։