կարևոր
904 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 12:30
Իրավական

«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ. փաստաբան

«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ. փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելքիյանը գրում է․ «Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում «իրավապահ» մարմիններն ամբողջությամբ վերածվել են իշխող քաղաքական ուժի ու անձամբ դրա ղեկավարի նեղ շահերը սպասարկող քաղաքական կառույցների։ Այդ մարմինների աշխատանքում «իրավունքի շահ» կոչվածը գնալով մոմի պես հալչում է։ Այլ կերպ՝ օրենքի ձևական, ընթացակարգային կողմը պահում են, բայց բովանդակային, արժեքային կողմը ոչ մի կապ չունի բուն իրավունքի հետ - փաթեթի վրա գրված է «կոնֆետ», բայց մեջը ինչ-որ աղտեղ բան է։ Ու դրա մասին վկայող փաստերը անթիվ-անհամար են։

Ուստի արդեն հիմա՝ անգամ Քննչականի պարզաբանումները չլսելով, կարելի է փաստել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ, ու այն ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ»։