|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։