|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Օրերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ իրեն վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով։ Իսպիրյանը, ըստ մեղադրանքի, կեղծ բուժառուների է գրանցել եւ պետությունից գումար ստացել՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։
Նա ԲԿ տնօրեն էր նշանակվել մոտ 3 տարի առաջ՝ 2021 թ. ամռանը: Մեր տեղեկություններով՝ այդ հարցում գործուն ջանքեր է գործադրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Գաղտնիք չէ, որ Ստեփանավանում հենց նա եւ հայրն են բոլոր ոլորտներում կադրային քաղաքականություն իրականացնում, եւ Անուշ Իսպիրյանը, որը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն է, նշանակվել է հենց նրա հովանավորությամբ, չնայած բժշկական հաստատության կոլեկտիվը կտրականապես դեմ էր այդ նշանակմանը։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ նրանց նշանակած այլ կադրերի նկատմամբ էլ են իրավապահներն ուսումնասիրություններ սկսել: Հավանաբար, ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է այս ճանապարհով բոլորին վերահսկելի դարձնել։