կարևոր
862 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-13 22:18
Արցախ

Բաքվի դատարանում անդրադարձել են «Գոյամարտ» հաղորդաշարին և «Կռունկ» կոմիտեին

Բաքվի դատարանում անդրադարձել են «Գոյամարտ» հաղորդաշարին և «Կռունկ» կոմիտեին

Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր «դատական նիստին» հրապարակվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես քննարկվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Գոյամարտ» հաղորդաշարը։

Փաստաթղթերից մեկն էլ վերաբերում էր «Կռունկ» կոմիտե, հասարակական–քաղաքական կազմակերպության ստեղծմանն ու գործունեությանը։

«Դատավարության» ընթացքում քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծման, կազմավորման վերաբերյալ մի շարք տեղեկություններ: Նաև հրապարակվել են ՀՀ զինված ուժերին պատկանող մի շարք փաստաթղթեր:

Հաջորդ «դատական նիստը» հոկտեմբերի 16–ին է: