կարևոր
862 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-03 12:11
Աշխարհ

Վարդան Ղուկասյանը պետք է լքի ԱՄՆ սահմանները

Վարդան Ղուկասյանը պետք է լքի ԱՄՆ սահմանները

Միգրացիոն դատարանի որոշմամբ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստանին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհայտնի փաստաբան Բաղդասարյանը՝ մամուլի ասուլիսում։