կարևոր
754 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-30 15:58
Հասարակություն

Հռոմի Պապը կմեկնի Թուրքիա

Հռոմի Պապը կմեկնի Թուրքիա

Աշխարհում 1.5 միլիարդ կաթոլիկ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Լևոն 14-րդն իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Նոյեմբերի 28-ին նա կայցելի Բուրսայի Իզնիկ քաղաք, որտեղ կմասնակցի Տիեզերական Ժողովի 1700-ամյակի տոնակատարություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նախորդ Պապ Ֆրանցիսկոսը, ցանկացել էր անձամբ մասնակցել Իզնիկի Ժողովի 1700-ամյակին և մահվանից առաջ ցանկություն էր հայտնել, որ իր հաջորդը անպայման մասնակցի այդ միջոցառմանը։

Պապի այդ պատմական այցի ընթացքում ակնկալվում է, որ Իզնիկ կժամանեն տասնյակ հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ, իսկ միջոցառումները կհեռարձակվեն աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցների ուղիղ եթերում։

Նշվում է, որ դա կլինի 5-րդ պապական այցելությունը Թուրքիա՝ սկսյալ 1967 թվականից։