կարևոր
346 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-27 09:20
Քաղաքական

Ինչ է քննարկվելու սեպտեմբերի 30-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում. «Ժողովուրդ»

Ինչ է քննարկվելու սեպտեմբերի 30-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում իշխանական պատգամավորները երկու ընտրություն ունեն իրականացնելու: Նախ պետք է ընտրեն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի։ Այդ պաշտոնի համար ՔՊ-ն ներկայացրել է մեկ թեկնածուի` Հռիփսիմե Հունանյանին: Նրա առաջադրումն արդեն բում է դարձել առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում, ովքեր էլ հայտարարում են, որ հիվանդանոցում բուժքույր աշխատած Հունանյանը չի կարող օրենսդիր մարմնում նման կարևոր հանձնաժողով կառավարել, օրենքների մշակումը համակարգել: Չնայած այդ ամենին՝ իշխանություններն ամեն ինչ անելու են իրենց «սրտի» թեկնածու Հունանյանին հանձնաժողովի նախագահ դարձնելու համար, քանի որ Հունանյանը Նիկոլ Փաշինյանի հին թիմից է:

Նշենք, որ այդ պաշտոնում առաջադրվել էր նաև նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որին խմբակցությունը նախապատվություն չէր տվել տվյալ պաշտոնի համար, ու Բաթոյանն ակնհայտորեն նեղսրտած է, որ խմբակցությունն իրեն մերժել է:

Երկրորդ ընտրությունը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությանը, որտեղ առաջադրվել է Լևոն Բալյանի թեկնածությունը, ով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ ազատվել է փոխնախարարի պաշտոնից:
Հավելենք, որ 2022-ին Բալյանը եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը»։