|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և նրա եղբոր` Սեյրան Դարբինյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրանց փաստաբան Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է իրենց հայցը։
«2 խափանման միջոց է կիրառվել՝ ազատ են արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց, և նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել։ Դատախազը կարծում էր, որ անգամ տնային կալանք պետք չէ կիրառել, նա միջնորդել էր խափանման միջոցը կալանք դարձնել, սակայն դատարանը մերժեց հանրային մեղադրողին»,– ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23–ին Սամվել Դարբինյանը և ևս 4 անձ ձերբակալվեցին: Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։
Հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ Սամվել և Սեյրան Դարբինյանների նկատմամբ տնային կալանք է կիրառվել։
Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999–2016 թթ։