Փոխարժեքներ
30 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գիտենք, որ ձեզ հանձնարարված է վաղը՝ հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան հարձակվել Վեհարանի վրա։ Դուք էլ վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։ Ձե՛ր ընտրությունն է։ Դու՛ք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդե-սերունդ։
Պարզապես կուզեի իմանաք մի փոքր նյուանս. ամեն չորեքշաբթի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հիշատակում է Հուդայի մատնությունը։ Հենց ա՛յդ օրն է այդ ստահակը հոգին ծախել սատանային։ Հենց ա՛յդ օրն է օրվա իշխանություններից ստացել անիծյալ պարգևավճարը՝ 30 արծաթը։
Ձեզ Վեհարան ուղարկողները շա՛տ լավ գիտեն այս ամենը։ Նրանք դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա։ Դու՛ք էլ իմացեք։