|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է 2013-ի փետրվարին Բրյուսելի օդանավակայանից 37 մլն եվրո արժողությամբ ադամանդներ առևանգելու մեջ կասկածվող անձանց. հայտնում է Дни.ру-ն:
Բելգիայի տարբեր հատվածներում հատուկ գործողություններին մասնակցել է 200 ոստիկան: Ձերբակալվածների հստակ թիվը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ոստիկանական համազգեստով 8 հանցագործներ լուսաթարթիչներ ունեցող երկու ավտոֆուրգոններով հայտնվել էին Բրյուսելի օդանավակայանում, մոտեցել Swiss ավիաընկերության ինքնաթիռին, որտեղ Brink's ընկերության աշխատակիցները բեռնում էին չմշակված ադամանդի խոշոր խմբաքանակ, որը պետք է Ցյուրիխ ուղարկվեր: Կողոպտիչներին հաջողվել էր շուրջ 37,5 մլն եվրո արժողությամբ 10 կգ թանկարժեք քարեր առեւանգել: