Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովը։
Ժողովի ընթացքում քննարկվելու են նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, գնահատվելու են կատարված աշխատանքները և հստակեցվելու առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Ժողովի ավարտին տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություն։
Գերագույն ժողովին մասնակցելու են ընտրված ներկայացուցիչներ ՀՅԴ Հայաստանի կազմակերպական շրջանից, ինչպես նաև հրավիրյալներ՝ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցից։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ
12.06.2025թ.
Երևան