Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե մյուս հատվածներում` Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն ավանդական գրաֆիկով է եղել` երեկոյան 22.30-ից մինչև 04.30, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթեր, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել:
Ընդ որում` կրակահերթերը եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից:
Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականոն անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և´ մեր դիրքերի, և´ սահմանամերձ գյուղերի համար»,-գրել է նա: