Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ շատ շուտով, եթե Կիևը լուրջ ջանքեր գործադրի խնդիրները վերացնելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Եթե լուրջ և նշանակալի ջանքեր գործադրվեն այս ճգնաժամին հանգեցրած խնդիրները լուծելու համար, կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ բավականին շուտ», - հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր առանց նախապայմանների Ուկրաինայի հետ բանակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը, ավելի վաղ այս մասին հայտնել էր ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։