|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ իր երկրի և Եվրոպայի միջև հարաբերությունները վաղ թե ուշ անպայման կվերականգնվեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի հայտարարությունը։
«Իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան այն ժամանակ էր (խմբ․ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ)՝ սպիտակ և սև, կարմիր և շագանակագույն։ Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահը։