կարևոր
1960 դիտում, 1 օր առաջ - 2025-04-17 12:49
Հասարակություն

Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. Հետք

Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. Հետք

2024 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ գործարար Նարեկ Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը։ Գործարքի գինը 300 մլն դրամ էր։ Այս մասին գրում է Հետքը:

«Օազիս մարկետ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն` Նալբանդյանի ղեկավարած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին էր փոխանցվում 4 սուպերմարկետի ողջ շարժական գույքը (դարակաշարեր, սառնարաններ և այլն)։

Նալբանդյանը վճարել է գումարի մեծ մասը՝ 240 մլն դրամը և հրաժարվել է վճարել մնացած 60 մլն-ը։ Գումարի վճարման պահանջով «Օազիս մարկետը» դիմել է դատարան։

Դատարանը գործը քննել է արագացված կարգով։ «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի փաստաբան Արթուր Մարգարյանի խոսքով` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատական նիստերի ժամանակ առարկություն չեն ներկայացրել։

Դատարանը որոշել է բավարարել «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի պահանջը։ Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։

«Օազիս մարկետի» ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ, նրանց խոսքով, դատարանը վրիպակ է թույլ տվել` չհաշվելով գումարի ուշացման համար նախատեսված տույժերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: