կարևոր
862 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-16 00:01
Հասարակություն

Ապրիլի 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Ապրիլի 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավելին։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

​Երևանում ապրիլի 16-ին՝ ժամանակ առ ժամանակ, 20-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​Ապրիլի   16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։