|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գյումրու բնակիչ Արսեն Մարգարյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով.
«Երեկոյան զբոսնում էի Գյումրիում, մարդիկ մոտեցան ինձ ու ասացին, բայց չեմ կարող ասել՝ ինչքան է հավաստի այդ տեղեկությունը, իշխանության ներկայացուցիչները, որպեսզի վստահ իմանան, թե ով, ում է քվեարկել, ասում են 8-րդ համարի քվեաթերթիկները հետները դուրս բերեն։ Չեմ ճանաչում այդ մարդկանց, չեմ կարող ասել, ինչքան է հավաստի...
Խնդրանքս՝ ուշադիր եղեք, մարդիկ քվեաթերթիկ դուրս չբերեն։ Թող ընտրություններն արդար լինեն, ով շատ ձայն հավաքի, նա էլ անցնի։
Աստված առաջ, կարծում եմ վաղը կունենանք ամենաարդար ընտրությունները Հայաստանում»։
Հիշեցնենք, որ քվեաթերթիկ 8-րդը «Մեր քաղաքը» դաշինքն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։