կարևոր
4090 դիտում, 2 օր առաջ - 2025-03-26 23:03
Քաղաքական

Քաջ Նազարը ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում է Ալիևի և Էրդողանի ոտքերին․ Աբրահամյան

Քաջ Նազարը ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում է Ալիևի և Էրդողանի ոտքերին․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահներին ուղղված հայտարարությանը:

«Եթե մի կողմ դնենք ոչ այդքան շարքային ուրացողի նյարդային ջղաձգումներն ու այլանդակ պահվածքը և կապիտուլյանտի նախաձեռնած սարքովի հարցուպատասխանը դիտարկենք չոր տեքստի տեսանկյունից, ապա դրա ասածը հետևյալն է՝ եթե նախկին նախագահները ուղիղ եթեր բանավեճի չեն գալիս, ես ինձ իրավունք եմ վերապահում չանդրադառնալ, չմեկնաբանել բանակցային գործընթացի մանրամասները:

Պարզ ասած, սա ասում է, որ հաշվետու է ոչ թե սեփական ժողովրդին, այլ իրեն հրապարակային ստորացրած և ապտակներ տված թշնամիներին, իսկ նախկին նախագահների անունները շոշափելով՝ ընդամենը փորձում է լեգիտիմացնել բանակցային գործընթացը հանրությունից թաքցնելու և կուլիսներում դավաճանության հերթական ակտը ձևակերպելու պրոցեսը:

Պատանեկան ինքնադրսևորման չավարտվող փուլում գտնվող «Քաջ Նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին»,–գրել է Տիգրան Աբրահամյանը: