|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են Թուրքիայում անցկացվող ցույցերին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես կալանավորվել է և մեղադրվել կոռուպցիայի մեջ։ Իմամօղլուն հայտարարել է, որ իր դեմ ուղղված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։
Ի պատասխան նրա կալանավորման՝ մարտի 23-ի երեկոյան անկարգություններ են տեղի ունեցել․ ոստիկանները ցուցարարների վրա կրակել են ռետինե փամփուշտներով, հարվածել են մահակներով ու ոտքերով, բացի այդ, նրանց դեմ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել:
Ցույցեր են անցկացվել Թուրքիայի 81 նահանգից առնվազն 55-ում։
Ընդդիմության տվյալներով միայն Ստամբուլում կիրակի փողոց է դուրս եկել մոտ մեկ միլիոն մարդ։ Սա այն դեպքում, որ իշխանությունը երկրում հավաքներ անցկացնելու արգելքը երկարարձգել էր մինչև մարտի 27-ը։
Երեկ նաև Հանրապետական-ժողովրդական կուսակցության փրայմերիզն էր, նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու համար։ Կուսակցության ղեկավարը հայտնել է, որ Էքրեմ Իմամօղլուի օգտին քվեարել է ավելի քան 14 միլիոն մարդ։