կարևոր
655 դիտում, 6 ժամ առաջ - 2025-02-28 16:18
Հասարակություն

Բաքվի բանտի ճաղերի ետևում հայ ժողովրդի պատիվն է․ եթե այսօր չկանխվի, տեղի կունենա անդառնալին․ Նարինե Աղբալյան

«Շատ կարևոր է, որ ինքնաբուխ ակցիաներ են կատարվում , սա նշանակում է, որ ժողվորդը կամաց-կամաց թոթափում են անտարբերության զգացումը և յուրաքանչյուրն ինչ-որ ձևով ցանկանում է արտահայտել իր վերաբերմունքը, դիրքորոշումը։Մնում է,որ սա հավաքական ուժ դառնա»,-Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը՝ հավելելով․

«Արցախի բլոկադայի օրերին արցախից 60 հազար ստորագրություն էինք հավաքել և դիմել ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին՝ Արցախի էթնիկ զտումը կանխելու համար, բայց այդ կառույցները որևէ գործնական քայլ չարեցին և չկարողացան կանխել մեծ աղետը։Այսօր նույն իրավիճակում է նաև Հայաստանը, կա հրատապ խնդիր՝ կապված գերիների հետ և այսօր նորից մեր ձայնն ենք բարձրացնում և ՄԱԿ-ի, ԵԽ-ի ու ՄԻԵԴ-ի՝ բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այս հրատապ խնդրի վրա, որովհետև արդեն իսկ այն ահազանգերը, որոնք հնչեցրել են Ռուբեն Վարդանյանն, իր որդին և իրենց պաշտպանական թիմը արդեն իսկ վկայում են, որ կարող է տեղի ունենալ անդառնալին և եթեթ վաղը փորձեն ինչ-որ բան անել, կարող է անիմաստ լինի։ մենք ամեն ինչ պետք է անենք որպեսզի սանձենք Ադրբեջանին և կանխենք ամենավատը, թուլ չտանք, որ այդ կեղծ դատավարությունը քաղաքական շուուն հետևանք ունենա մեր ղեկավարության կորստով»,-կոչ արեց Աղբալյանը՝ նկատելով, որ այսօր Բաքվի բանտերի ճաղերի հետևում հայ ժողվորդի պատիվն է, սա պետք է հասկանան և սրա դեմն առնել։