|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից:
Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին,կարևորեց վերապատրաստման դասընթացները, որոնց շրջանակներում հոգևորականները հնարավորություն են ստանում հարստացնելու իրենց աստվածաբանական գիտելիքները, վերանորոգելու իրենց ուխտը, զորանալու Սուրբ Էջմիածնի խորհրդով, փոխանակվելու միմյանց փորձառությամբ և ամրապնդելու միջհամայնքային կապերը, որոնք կնպաստեն իրենց առաքելության առավել արդյունավորմանը։
Անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց քահանա հայրերին պատասխանատվության մեծ զգացումով, արիաբար և անսակարկ նվիրումով լծվել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, ուղղորդել ազգի զավակներին հավատի և ճշմարիտ արժեքների ճանապարհով՝ ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայժողովրդի։