| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տիգրան Ավինյանի ղեկավարման ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները կոռուպցիոն չարաշահումներից անմասն չեն մնացել։ Պարզվում է՝ այս պահին քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաներին առնչվող մի քանի տասնյակ քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում։
Նշենք, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում մեկը մյուսին հաջորդում են կոռուպցիոն գործերով ձերբակալությունները և պաշտոնյաների՝ կալանավորումները։ Ամենաթարմ օրինակը, թերևս, շուրջ երկու շաբաթ առաջ քաղաքապետարանում քննչական գործողություններին հաջորդած ձերբակալություններն են, կրկին՝ կոռուպցիոն գործով, որով 11 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, որոնցից չորսը, այդ թվում՝ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ կալանավորվել են։
Սակայն մի շարք գործեր կան, որոնք չեն ստանում հանրային հնչեղություն։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀԿԿ-ից հայտնել են, որ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում 64 քրեական վարույթ, որոնցից 5-ով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 31 անձ։ Նրանցից 7-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք են, որոնցից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: