կարևոր
1114 դիտում, 15 ժամ առաջ - 2025-02-06 11:20
Քաղաքական

Բացահայտում․ Փաշինյանը մասնակցել է ոչ թե Ազգային աղոթքի նախաճաշին, այլ Միջազգային կրոնական գագաթնաժողովի ծրագրի շրջագծում ընթրիք-ընդունելությանը

Բացահայտում․ Փաշինյանը մասնակցել է ոչ թե Ազգային աղոթքի նախաճաշին, այլ Միջազգային կրոնական գագաթնաժողովի ծրագրի շրջագծում ընթրիք-ընդունելությանը

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ ազգային աղոթքը կմեկնարկի Վաշինգտոնի ժամանակով հինգշաբթի առավոտյան ժամը 8-ին՝ Երևանի ժամանակով այսօր երեկոյան ժամը 5-ին:

Նիկոլ Փաշինյանը մոտավորապես այսօր առավոտյան ժամը 5:54-ին ֆեյսբուքում մի նկար հրապարակելով գրել է, որ ելույթ է ունեցել ԱՄՆ ազգային նախաճաշի բացմանը: Այսինքն նախաճաշի պաշտոնական մեկնարկից մոտավորապես 12 ժամ առաջ:

Ի դեպ ինչպես հայտնի է նիկոլի հրապարակած նկարի ամբիոնի վրայի լոգոյից նկարն արված է «Հիլթոն» հյուրանոցում: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ ազգային նախաճաշը, որին մասնակցելու և ելույթ է ունենալու նախագահ Թրամփը տեղի պիտի ունենա Capitol Hill-ում, որտեղ ամբիոնի վրա ԱՄՆ-ի գերբն է:

Նիկոլի առեղծվածային այս գրառումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Վարչապետը հանդես է եկել ելույթով: Միջոցառումն անցկացվել է փակ ձևաչափով»: Շեշտվել է «փակ» որ հանկարծ մեկը նկար կամ հավելյալ բացատրություն չպահանջի:

Հիմա ես բացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել:

Նիկոլը մասնակցել է ոչ թե Ազգային աղոթքի նախաճաշին, այլ Միջազգային կրոնական գագաթնաժողովի ծրագրի շրջագծում ընթրիք-ընդունելությանը, որը նախատեսված էր չորեքշաբթի երեկոյան ժամը 5-ի համար:

Իսկ թե Նիկոլն ինչու է որոշել մեկ այլ միջոցառման շրջագծում ընթրիքը ներկայացնել, որպես Ազգային աղոթքի նախաճաշ, հայտնի կդառնա այսօր ավելի ուշ, երբ տեղի կունենա իրական «բաց» ձևաչափով նախաճաշը, որի ընթացքում ելույթ կունենա նախագահ Թրամփը, բայց իհարկե Նիկոլին չի հաջողվի նրա կողքին ոչ սելֆի անել ու ոչ էլ ամբիոնից եկլույթ ունենալ:

Այնպես ինչպես նրան չհաջողվեց սելֆի անել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Էվանսի հետ, ով երեկ Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովում չափազանց երկար ելույթ ունեցավ նիկոլի զառանցանքներից առաջ»: