կարևոր
559 դիտում, 1 օր առաջ - 2025-01-07 10:27
Աշխարհ

Չինաստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Տիբեթի բարձրլեռնային շրջաններից մեկում ուժեղ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել, հայտնում են չինական լրատվամիջոցները։ Ցնցումների հետեւանքով, ըստ նրանց, փլուզվել են բազմաթիվ շենքեր, գրում է bbc.com-ը։

«6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սիզանգի ինքնավար շրջանի Շիգաջի քաղաքի Տինգրի շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 53 մարդ, վիրավորվել՝ 62-ը», - հայտնում է Սինհուան՝ վկայակոչելով Տարածաշրջանային աղետների կառավարման շտաբը:

Չինաստանի սեյսմոլոգիական ցանցի կենտրոնը (CENC) հայտնել է, որ 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանի մոտ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGC) հաղորդել է 7,1 մագնիտուդով երկրաշարժի մասին՝ Շիգացե քաղաքից 177 կմ հարավ-արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում։

«Տինգրի շրջանը և նրա հարակից շրջանները շատ ուժեղ ցնցումներ են զգացել, էպիկենտրոնին մոտ գտնվող բազմաթիվ շենքեր փլուզվել են», - հաղորդում է CCTV պետական ​​հեռարձակողը:

Չինական ԶԼՄ-ները հայտնում են, որ տեղի իշխանությունները կուսումնասիրեն շրջանի բնակավայրերը, որպեսզի գնահատեն երկրաշարժի հետևանքները: