Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանյան «Հյուսիս» զորախումբը Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի երկու հակագրոհ է հետ մղել Կուրսկի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհային խմբերի երկու հակագրոհ է հետ մղվել»,-ասվում է գերատեսչության` Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ տարածք ներխուժման փորձի հետմղման ընթացքի մասին ամփոփագրում:
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի շրջանի տարածքում։
«Հյուսիսի» ստորաբաժանումները նաև հարվածել են չորս մեքենայացված, չորս դեսանտա-գրոհային բրիգադների կազմավորումներին, ծովային հետևակի բրիգադներին, տարածքային պաշտպանության հինգ միավորումներին Դարյինոյի, Կուրիլովկայի, Նիժնի Կլինի, Նիկոլաևո-Դարյինոյի, Ալեքսանդրիայի, Լեոնիդովոյի, Նիկոլսկու, Կազաչյա Լոկնյայի, Մալայա Լոկնյայի, Մախնովկայի, Մելովայայի, Ստարայա Սորոչինայի, Նովայա Սորոչինայի, Ռուսսկոյե Պորեչնոյեի և Սուջայի շրջաններում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման էին անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ նրանց առաջխաղացումը կասեցվել է: Նա ընդգծել էր, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից դուրս գալով: