|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասված Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի հատվածների նորոգումը ե՞րբ է ավարտվելու։
Մարզպետարանից պատասխանել են․ «Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի գետի հեղեղումներից վնասված հատվածների վերականգնման վերաբերյալ հայտնում եմ, որ Գետափ ռեստորանի հատվածում ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ իրականացվում են հենապատի, կամրջի և հողային պաստառի վերականգնման աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ։
Մյուս հատվածների ուղղությամբ ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ իրականացվում են նախագծային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներ, որի առկայության պարագայում անմիջապես կիրականացվեն մրցութային գործընթացը և հետևաբար՝ շինարարական աշխատանքները։
Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2025 թվականի 1-ին կիսամյակում»։