|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՆԳՆ-ից հայտնում են, որ ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ-կարգավորումն ուժի մեջ է մտել։
«Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ դառնում է պարտադիր պահանջ։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․
▪️թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
▪️սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,
▪️հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
Հարգելի՛ քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։
Քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է»,-ասվում է տարածված հայտարարության մեջ։