Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գազպրոմբանկի UnionPay քարտերն ինքնաբերաբար դադարեցրել են սպասարկումը Թուրքիայում այն բանից հետո, երբ բանկը ներառվել է ԱՄՆ գանձապետարանի պատժամիջոցների ցանկում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով թուրքական բանկային ոլորտի աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ այս իրավիճակում թուրքական ֆինանսական կազմակերպություններն առանձին ծանուցում չեն ստացել։
Աղբյուրը պարզաբանել է, որ քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշումը կայացրել են UnionPay համակարգի սեփականատերերը, այսինքն՝ չինական կողմը։
«Նման իրավիճակում են նաև այլ երկրների ֆինանսական կառույցները։ Եթե մայր կառույցը, այս դեպքում՝ UnionPay-ը, ինչ-ինչ պատճառներով դադարեցրել է իր քարտերի սպասարկումը, ապա այլ երկրների բանկոմատներն ու գրասենյակներն ավտոմատ կերպով զրկվում են այդ քարտերով գործարքներ իրականացնելու հնարավորությունից, քանի որ թողարկողից ծանուցումներ չեն ստացվել», - ասել է Թուրքիայի բանկային ոլորտի ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը ՝ ներառելով մի շարք իրավաբանական անձանց, այդ թվում ՝ Գազպրոմբանկին։ Դրանից հետո ամբողջ աշխարհում վարկային կազմակերպությունները սկսեցին հրաժարվել ռուսական բանկի կողմից թողարկված UnionPay քարտերի սպասարկումից:
Մասնավորապես, նախօրեին Գազպրոմբանկի կողմից թողարկված UnionPay քարտերը դադարել են սպասարկել Թուրքիայի բանկերին։ Բանկոմատից գումար հանելիս նախազգուշացում է տրվել կա՛մ տեխնիկական սխալի մասին, կա՛մ այն մասին, որ քարտը չի սպասարկվել այս վարկային հաստատության կողմից: Ավելի վաղ Գազպրոմբանկի հավելվածն անհետացել էր App Store-ից։