|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Վերին Լարսի անցակետի մոտ սահմանը հատելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական բեռնատարներն են։ Այդ մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Վերջին տվյալներով` հերթում գրանցված է 1832 բեռնատար, որոնցից 580–ը հայկական են։
Ըստ էլեկտրոնային տվյալների` հիմա «կանաչ գոտով» (անմիջապես սահմանով) անցումը փակ է, սակայն ո՛չ վրացական, ո՛չ ռուսական կողմն այդ կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել։ Վիճակագրությանհամաձայն՝ ՎերինԼարսով օրական շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։