կարևոր
2656 դիտում, 6 օր առաջ - 2024-11-14 20:17
Հասարակություն

Նոր անակնկալ բուժաշխատողների հանար` Առողջապահության նախարարության կողմից. ահազանգ

Նոր անակնկալ բուժաշխատողների հանար` Առողջապահության նախարարության կողմից. ահազանգ

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․ 

«Հարգելի բուժաշխատողներ

Մինչ դուք դժգոհում էիք խիստ անհարմարություն պատճառած և ժամանակատար հավաստագրման պրոցեսից, ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում։

Եթե մինչ այդ կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր էր, և բուժաշխատողն ինքն էր որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը, կամ հարակից համարվող որ միջոցառմանը մասնակցի, ներկայումս, հաշվի առնելով «արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները» (ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորման) որոշ դասընթացներ պարտադիր են դարնալու բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածությունը։ Այսինքն, ՀՀ առողջապահության նախարարությունն է որոշելու, օրինակ, որ ձեզ պետք է 200 ժամ լսել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների մասին, քանի որ դուք ըստ ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դրանց չեք տիրապետում, քանի որ օրենքում ամրագրված չէ պարտադիր դասընթացների ժամաքանակը և հասկանալի չէ, դա մասնագիտական կրեդիտ է համարվելու, թե հարակից։ Եվ ամենակարևորը , դուք դրա համար պարտադիր վճարելու եք․․․․․․․․

Հ․Գ․ Հարգելի կոլեգաներ, ՀՀ առողջապահության նախարարությունը սիրում է մեզ, մտածում է մեր մասին և հպարտանում է մեզանով․․․․․․»: